Հետագա վճարման պայմանով հող ձեռք բերած անձինք մինչև տարեվերջ կադաստային հին արժեքներով կվճարեն
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի խոսքով, առաջարկվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը պահպանել նախկին կադաստրային արժեքները պետական և համայնքային բոլոր այն հողամասերի համար, որոնք օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։
«Բացի այդ, նախատեսվում է, որ եթե համայնքի ղեկավարի կամ ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներն ընդունվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, կամ համայնքի ղեկավարին համապատասխան դիմումներ են ներկայացվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, ապա պետական կամ համայնքային հողերի վաճառքը կատարվում է այդ որոշման կամ դիմումի պահին եղած կադաստրային արժեքներով»,- ներկայացրեց Արման Պետրոսյանը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ մանրամասնեց, որ օրենքի նախագիծը վերաբերում է այն դեպքերին, երբ մարդիկ հետագա վճարման պայմանով ձեռք են բերել հող, և ժամանակի ընթացքում կադաստրային արժեքները բարձրացման հետևանքով հայտնվել են իրավիճակում, երբ ստիպված պետք է վճարեն մի քանի անգամ ավելի շատ գումար։
«Մենք այդ մարդկանց հնարավորություն ենք տալիս, որպեսզի վճարեն նախկին կադաստրային արժեքներով»,- նշեց նա։
Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց՝ նախագծում նստվածք կա։
«Տեսեք, մենք հնարավորություն ենք տալու, բայց մինչև տարեվերջ ոչ ոք էլ վճարում չի կատարելու։ Միայն տարվա վերջում կասեն՝ վայ, չենք հասցրել, վայ մոռացել էինք։ Ուղղակի պետք էր այնպիսի մեխանիզմ մտածել, որ նման իրավիճակներ չլինեն։ Բայց, այդուհանդերձ, ողջունելի է, որ այդ մեկ տարվա սահմանափակումը կա։ Հուսանք՝ այդ հողերի տերերը կգնահատեն մեր քայլը և վճարում կանեն»,- ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին