«Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրենքի նախագիծը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր` կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ է ամրագրել օրենքի մակարդակում։
«Դրանք վերաբերում են, մասնավորապես լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- նկատեց Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ հանձնաժողովում արժանացավ դրական եզրակացության: