«YouTube»-ն առնվազն մեկ շաբաթով սառեցրել է Թրամփի ալիքը
«YouTube»-ն առնվազն մեկ շաբաթով կսառեցնի ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Նշվում է, որ Թրամփի ալիքում վերջերս տեղադրված տեսանյութը բռնություն է հրահրել, ուստի հանվել է:
«YouTube»- ի ներկայացուցիչը հավելել է, որ հաշիվը սառեցնելու որոշումը կվերանայվի մեկ շաբաթից:
Ավելի վաղ «Twitter»- ն ու «Facebook»-ը ևս հայտարարել էին Թրամփի հաշիվների սառեցման մասին՝ նրան մեղադրելով բռնություն հրահրելու մեջ:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով հանդիպումը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Միջադեպի արդյունքում հինգ մարդ է մահացել: