Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը. Արմեն Աշոտյան
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Մինչեւ 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, մշտապես ներառել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։
Արցախին տրվելու էր միջանկյալ կարգավիճակ, որն անհամեմատ բարձր էր իր ունեցած դե ֆակտո կարգավիճակից։
Արցախի վերջնական կարգավիճակի հարցը եղել է բանակցային գործընթացի անկյունաքարը՝ իր հստակ լուծումով։
Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։
Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրվող ճանապարհների եւ կոմունիկացիաների մասին։
Մինչեւ 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։
Ռուսաստանը այսպիսով պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը։
Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց նաեւ, որ դավաճանը միջազգային ասպարեզ սպրդած արկածախնդիր սուտասան է»,- գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան