Բաքվի բռնապետն անհանգստություն է հայտնում՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որքան էլ, որ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա անհանգստությունը՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ։
Երեկ Մոսկվայում նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում նա, մասնավորապես, կրկին անդրադարձել է այս հարցին, փորձելով ստանալ նաև ռուսական աջակցության հավաստում, նշելով՝ «Ես վստահ եմ, որ հայկական կողմից չի լինի որևէ փորձ վերանայելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի երկու ժողովուրդներն իրենց մեջ գտնեն կամք և իմաստնություն մտածելու ապագայի և հաշտեցման մասին»։
Ակնհայտ է, որ ինչ-որ բանում վստահ մարդն ամենին կարիք չէր ունենա մեկ ամսվա մեջ երկու անգամ տարբեր ձևակերպումներով և մակարդակներում անդրադառնալ նույն խնդրին։
Հիշեցնեմ, որ ամանորյա ուղերձում Բաքվի բռնապետն ավելի բաց էր խոսել՝ «Եթե որևէ մեկը Հայաստանում այսօր ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա նա մեծ սխալ է գործում»։
Որքան էլ, որ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա...
Posted by Vardan Voskanyan on Tuesday, 12 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Այս պահին նույնիսկ Ալիևն ինքը չի կարող հասնել «իր մայրաքաղաք»
- Վարդան Ոսկանյան. Երբ ոչնչությունները շրջանառության մեջ էին մտցնում «նոր Հայաստան» արգահատելի ձևակերպումը...
- Վարդան Ոսկանյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, նա և ապիկար է, և դավաճան
- Վարդան Ոսկանյան. Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան