
Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է մահացել
Հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: