Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյուքների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նրան տեղեկացրել է Մոսկվայում հունվարի 11-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական էջը։
«Ընդգծվել է, որ բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը եղել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հավաստիացումը հարաբերությունների կարգավորման մտադրության մասին, պրակտիկ համագործակցության պատրաստակամությունը հաստատված խաղաղ կյանքի պայմաններում, ինչպես նաև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը` հնարավոր է համաձայնության գալ այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլերի շուրջ»,-ասված է Կրեմլի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի համակարգման գործողությունների շարունակմանը, այդ թվում տարածաշրջանային տնտեսական զարգացմանը և փոխշահավետ նախագծերի խթանմանը։
Առանձին անդրադարձ է եղել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման հարցերին, հակամարտության գոտում ռազմական գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին