ԱՄՆ-ում կնոջը մահապատժի են ենթարկվել՝ առանձնակի դաժանությամբ մարդ սպանելու համար
ԱՄՆ իշխանությունները վերջին 70 տարում առաջին անգամ կնոջը մահապատժի ենթարկելու դատավճիռ են կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դատապարտված Լիզա Մոնտգոմերին մեղավոր են ճանաչել 2004 թվականին՝ հղի կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու համար:
Նախատեսվում էր, որ պատիժը կկիրառվի դեկտեմբերի 8-ին Ինդիանայում: Դատարանի որոշմամբ, սակայն, Ինդիանայի դատարանը հետաձգել է Մոնտգոմերիի մահապատժի դաշնային կատարումը՝ վերջինիս հոգեկան առողջության խնդիրների պատճառով: Այնուամենայնիվ, ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 12-ի ուշ երեկոյան թույլ է տվել կատարել մահապատժի դատավճիռը:
Հրապարակման համաձայն՝ Մոնթգոմերիի մահապատիժն իրականացվել է մահացու ներարկումով: Կնոջ մահվան մասին հայտարարվել է հունվարի 13-ին տեղի ժամանակով 1.31-ին (Երևանի ժամանակով 10.31-ին):
Մոնթգոմերիի փաստաբան Քելի Հենրիի խոսքով, ԱՄՆ իշխանությունները խախտել են օրենքը՝ մահապատժի ենթարկելով հոգեկան հիվանդություն ունեցող մարդուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա