Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով այս պահին Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով ոչ ամենևին անհայտ փորձագետներից մեկն է խոսում։
3 կարևոր կետ, որոնց վրա հետաքրքիր շեշտադրումներ արեց փորձագետը և որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել։
1. Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա Շուշի և Հադրութ քաղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։
Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։
2. Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետությունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։
3. Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և դրանից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։
Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։
#մենք_և_նրանք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի հայտարարությունը՝ Արցախում ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին
- Ադրբեջանը հայտնել է նոյեմբերի 9-ից հետո Հադրութում 62 հայի գերեվարվան մասին
- Արտյոմ Տոնոյան. Տեղափոխեք կառավարության ու խորհրդարանի անդամներին Գորիս, թող աշխատեն սահմանին
- Դեմոյան. Զինադադար կնքելու հիմնական պայմաններից մեկը պետք է լինի Հադրութից ադրբեջանական զինուժի դուրսբերումը