Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը։
«Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերևարված քաղաքացիների և ռազմագերիների հարցը:
Պատերազմական ժամանակաշրջանի շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք՝ 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք, հետպատերազմյան ժամանակահատվածում բանտարկվել են Ադրբեջանում՝ առանց Կարմիր խաչին և ռուս միջնորդներին հաստատման»,-գրել է Բեգլարյանը թվիթերում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան