Ձեթի շուկայում արևածաղկի և եգիպտացորենի համաշխարհային գներն են աճել. Գեղամ Գևորգյան
«Ձեթի շուկայում արևածաղկի և եգիպտացորենի համաշխարհային գներն են աճել, կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում պահեստավորման հավաքման խնդիրներն են եղել և գինը բարձրացել է»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով շաքարի շուկային՝ Գևորգյանը տեղեկացրեց, որ այնտեղ հանձնաժողովը տուգանքներ է կիրառել դեմպինգ իրականացնելու համար:
Նա հայտնեց, որ հանձնաժողովը ապրանքի թանկացման հետ կապ չունի, բայց ձեթի, ալյուրի, շաքարի, բենզինի և կարագի շուկաներում ուսումնասիրություններ են իրականացնում, քոնի որ այդ ապրանքների մասով կենտրոնացվածությունը մեծ է:
Հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ այդ պաշտոնում իր նշանակումից հետո գերիշխող դիրքի չարաշահումների համար նախատեսված պատիժների վարույթների քանակն էականորեն աճել է:
Գևորգյանը նաև հայտնել է, որ չի եղել դեպք, երբ քաղաքացու կամ գործունեություն ծավալող քաղաքական որևէ անձի որևէ բողոք ապացուցվի, իսկ հանձնաժողովի նախաձեռնությամբ և բուն տնտեսվարվողների կողմից ներկայացված բողոքների հաստատման դեպքեր շատ են եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին