Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր անվճար հանրային տրանսպորտ կաշխատի
Հունվարի 14-ից, անվճար հիմունքներով, դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով, սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան , Շուռնուխ․ Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։ Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝ Երկուշաբթ, չորեքշաբթի, ուբաթ օրերին, ժամը՝ 09։00-ին Գորիս-Ներքին Խնձորեսկ,
Ժամը՝ 10։30-ին Ներքին Խնձորեսկ- Գորիս
Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը՝ 09։ 00-ին, Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ ,
Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ –Բարձրավան-Որոտան-Գորիս:
Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։
Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան