Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տալիս՝ անշարժ գույքի կառուցապատող Պորտո Ֆրանկոյին պետական վարկ տրամադրելու հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարել», - ասել է Ռատասը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում, ելնելով իր ունեցած արժեքներից, ինքը որոշել է հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից:
«Այս որոշումն ընդունվեց խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ»,- նշել է նա։
Նա ավելացրել է, որ այս հայտարարությունն իրականում նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի լուծարում։ Կոալիցիայում ընդգրկված են եղել «Պահպանողական ժողովրդական», «Կենտրոնական» և «Հայրենիք» կուսակցությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան