Ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
ՀՀ ՔԿ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից այս սադրանքը հաստատում է՝ խաղաղ գոյակցությունն անհամատեղելի է․ Պողոսյան
- Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան