Իրանում մեկնարկել են ռազմածովային ուժերի զորավարժությունները
Իրանի բանակի 99-րդ ռազմածովային ուժերի զորավարժություններն անց են ակցվում Մակրանի ափին և Հյուսիսային Հնդկական օվկիանոսում: Զորավարժության առաջին փուլում, որը մեկնարկեց առանց նախազգուշացման, բանակի վերգետնյա, ստորգետնյա և թռիչքային ստորաբաժանումները տեղակայվել են զորավարժությունների ընդհանուր տարածքում՝ նախապես որոշված սցենարով իրականացնելու իրենց մասնագիտական գործողությունները: Այս մասին գրում է Pars Today-ը։
Զորավարժության ընթացքում կիրականացվի ցամաքային հրթիռների արձակում, տեղական սուզանավերից տորպեդոների կրակում, ծովափին և ծովում հատուկ նշանակության ջոկատների ուսումնական վարժանքներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և անտառային գործողություններ:
Զորավարժության խոսնակ ծովակալ Ամիր Համզեալի Քավիանին ասել է. «Այս զորավարժությունը մեկնարկել է անսպասելիորեն՝ մասնակից ստորաբաժանումներին տեղեկացնելուց շատ կարճ ժամանակ հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան