«Հրապարակ». Ինչ է նշանակում Արման Բաբաջանյանի առաջարկը՝ Եռաբլուրին տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ և ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։
«Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաև արցախյան 2 պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ»,- նշված է օրերս շրջանառության մեջ դրված նախագծում:
Սա միանգամայն տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանելու և պոպուլիզմի տրամաբանության շրջանակներում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում