«Հրապարակ». Մարիա Կարապետյանը, ով տևական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, կնշանակվի հանձնաժողովի նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում։ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը։
Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը։ Չնայած Դոնթի բանաձևով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը։
Մեր տեղեկություններով, քննարկում են Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ով տևական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, նրա դեմ ստատուսներ գրում, ելույթներ ունենում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում