Տնտեսություն 13:22 13/01/2021 Հայաստան

Գագիկ Մակարյան. Մեր դիվանագետները հիմա Հայաստանում չպետք է քնեին

Հայաստանի տարածքով անցնելիք Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծն առավել ձեռնտու է ԵԱՏՄ-ին՝ հանձին Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Հայատանին այն կարող է օգուտներ տալ, եթե վարպետորեն ու աշխատասիրությամբ վարվի խելացի, ճկուն դիվանագիտություն։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը։

«Երկաթուղու համար ճանապարհների բացումը պետք է դիտարկել լուրջ դիվանագիտական կոնտեքստում»,- ասաց նա՝ միաժամանակ ցավ հայտնելով, որ նման դիվանագիտական հաջողություն գրանցելու պոտենցիալ ինքն այժմ չի տեսնում, ցանկություն ու կատարվող աշխատանք՝ նույնպես։

Մակարյանի խոսքով, այժմ պետք է Հայաստանում ուսումնասիրեն, թե ի՞նչ ապրանքներ կարող է Հայաստանը տալ ու վերցնել այլ երկրներից, բնապահպանական ի՞նչ խնդիրներ կարող են առաջանել այդ ճանապարհի կառուցման հետևանքով, ի՞նչ ենթակառուցվածքներ՝ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն կարող են ստեղծվել ճանապահի գործարկման արդյունքում, որոնք Հայաստանը կարող է կառուցել ու շահագործել։

«Բացի այդ, Հայաստանը պետք է կարողանա արդյունավետ կերպով օգտագործել թե ԵԱՏՄ, թե CEPA պայմանագրի շրջանակում։ Վերջինը կարևոր է, որ Հայաստանը կարողանա դիմել նոր ՏՐԱՍԵԿԱ-ի առումով, քանի որ մեր երկիրը դառնում է նոր ՏՐԱՍԵԿԱ-ի համաձայնեցնող կամ թելադրող երկիր, մինչ այս դրանք մեզ շրջանցել են։ Հիմա եկել է ժամանակը, որ կարող են մեզ հետ հաշվի նստել ու Հայաստանը չպետք է կորցնի այդ հնարավորությունը։ Չի բացառվում, որ Մինսկի խմբի համանախագահներ ԵՄ-ի՝ հանձին Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, որ առանձապես ակտիվ չեն եղել քաղաքական գործընթացներում, դերակատարությունը տնտեսական այս բոլոկում կարող է աճել»,-մանրամասնեց Մակարյանը։

Այստեղ տնտեսագետն ուշադրություն է հրավիրում ավելի վաղ Ադրբեջանի կողմից արված այն հայտարարություններին, որ ԵԱՏՄ անդամ կդառնա, եթե լուծվի Ղարաբաղի հարցը, իսկ Մոսկվայում Ալիևը հայտարարեց՝ Ղարաբաղի հարցը համարում է լուծված, ինչը կարող է մեսիջ լինել այն մասին, որ Ադբեջանը պատրաստ է դառնալ ԵԱՏՄ օրինակ ասոցացված կամ դիտորդ անդամ։

«Ինչ է ստացվում, Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է, պետք է կարողանա այդ դերակատարությունը լավ օգտագործել։ Եթե Հայաստանը մնա պասիվ, Հայաստանի վրայով կգան ու կանցնեն։ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, ինքը կձգտի այդ համաձայնագիրը զարգացնել, Ռուսաստանն ուրախ է, որ ԵԱՏՄ սահմաններն ավելի մոտեցան Ադբեջանին, իսկ Հայաստանը կմնա խաղից դուրս։ Դրա համար շատ ճկուն դիվանագիտություն է պետք, որի պոտենցիալը, դեսպանությունների կազմը շատ թույլ է։ Հարկավոր է մի գերատեսչական  հանձնաժողով ստեղծել, իսկ Մհեր Գրիգորյանը պետք է ոչ թե մենակ աշխատի, այլ իր թիկունքում ունենա այդ հանձնաժողովին, որի կազմում կլինեն նաև տրանսպորտային ընկերություններ»,- ասաց նա։

Մակարյանն ընդգծում է, որ պետք է բանակցել նաև հարևան Վրաստանի հետ, միգուցե նոր երկաթգծի պայմաններում այդ երկիրը Հայաստանի համար գների իջեցում անի։

«Չի բացառվում, որ Վրաստանը համաձայնի տարիֆն իջեցնել, քանի որ իր ձեռքից էլ հնարավորություն է կորում, ի վերջո Հայաստանի շնորհիվ Փոթի նավահանգիստը բավականին ծանրաբեռնված էր աշխատում, Վրաստանում գումար էին աշխատում հայկական բեռները փոխադրելու համար։ Ի՞նչ գիտենք, որ ստեղծվելիք նոր երկաթգծի տարիֆները Հայաստանի համար ձեռնտու են լինելու։ Միաժամանակ, Իրանն է առաջարկել  երկաթգծի այլընտրանքային տարբերակ։ Այս շահերի մեջ Հայաստանը կարող է նաև եռակողմ համաձայնագրեր ստեղծել այլընտրանքային ուղիների պահպանման համար»,- մանրամասնեց ՀԳՀՄ նախագահը՝ հիշեցնելով, որ ովքեր կառուցելու են երկաթգիծը, նրանք էլ լինելու են դրա տերն ու թելադրողը։

Այս համատեքստում էլ նա կարևորում է Եվրոպայի հետ տարվելիք աշխատանքները, որպեսզի Հայաստանը կարողանա բալանսավորել խոշոր պետությունների ազդեցությունը։

«Մենք հաճախ մեզ ներշնչում ենք, որ Հայաստանից շատ բան կախված չէ, որ չմտահոգվենք ու աշխատանք չկատարենք, չչարչարվենք։ Այ օրինակ հիմա մեր դիվանագետները ոչ թե Հայաստանում պետք է գիշերեին, այլ դրսում՝ գնային ԵԱՏՄ, Եվրոպա բանակցությունների, Վրաստանի հետ հիմա պետք է ակտիվ խոսել։ Չպետք է կենտրոնանանք մեկ տարբերակի վրա»,- նշեց Մակարյանը։

Հարցին, արդյոք հայ գործարարները կօգտվե՞ն երկաթգծի ծառայություններից, Մակարյանը պատասխանեց՝ ամեն ինչ կախված է մի քանի գործոններից, որից առաջնայինը բեռների անվտանգության երաշխիքներն են։

«Մենք պետք է հիշենք, թե 90-ականներին Վրաստանում ու Ադրբեջանում ինչքան էին թալանում Հայաստան եկող բեռները, ստիպված անվտանգության ծառայություններից էին օգտվում։ Մենք դրա միջով անցել ենք։ Հիմա բիզնեսը պետք է իմանա, որ իր բեռների անվտանգությունը երաշխավորված է, չգիտեմ, խաղաղապա՞հ, չեզո՞ք ուժեր պետք է ուղեկցեն, տեսախցիկներ տեղադրվե՞ն։ Հաջորդ գործոնը տնտեսական էֆեկտիվությունն է, եթե տարածական, ժամանակի, գնի առումով ձեռնտու է, կօգտվեն։ Եթե օրինակ, Վրաստանի տարածքով հացահատիկի բեռնափոխադրման գինը չնչին տարբերությամբ լինի, հնարավոր է գործարարները ռիսկի չգնան ու չօգտվեն Ադրբեջանի տարածքով անցնող երկաթգծից»,- ասաց տնտեսագետը։

Մակարյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ անհրաժեշտ է վարպետորեն աշխատանք, մեծ աշխատասիրություն՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի շահերն առաջ տանելու համար։

«Սա պրիմիտիվ երկրաչափություն չի, ասենք, երկաթուղին գծվել է ու վերջ։ Երկաթուղին այո, թղթի վրա գիծ է, իսկ իրական կյանքում քաղաքական, տնտեսական ու այլ հարցեր է պարունակում։ Իսկ դրա վրա աշխատելու համար անհրաժեշտ է ինտելեկտ, որի պոտենցիալը չկա, ցանկությունն էլ չեմ տեսնում։ Բայց եթե դիվանագիտությունը շատ լավ աշխատի, մենք կարող ենք որպես ճանապարհների խաչմերուկ լավ դիրք գրավել ու հետո օգտագործել այն քաղաքական թելադրանքների համար։ Հակառակ դեպքում մենք դառնալու ենք խիճը, որը փռում են ճանապարհին, վրայից ասֆալտ են անում ու գնում վրայով»,- նշեց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}