«Վերածնունդ». Նոր կուսակցություն
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 13-ին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը:
Պատիվ ունենք այս խորհրդանշական օրը հանրայնացնել ստեղծվող կուսակցության անվանումը, որի Հռչակագրում հայտարարվում է՝
"Մենք ձևավորվում ենք որպես հայրենիքին ծառայության նվիրումի մեջ ազնիվ և արդար հայ մարդկանց կուսակցություն՝ ոչ հարուստների կամ աղքատների, տերերի կամ ծառաների, ոչ նախկինի կամ նորի, այլ ապագայի կուսակցություն, ուժեղ մարդկանց, հայրենատեր հայերի կուսակցություն, որ պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը, վերականգնել ազգի պատիվը, լինել արժանի անմարդկային զրկանքներ հաղթահարած ժողովրդի հայրենատեր նվիրումին ու համայն հայության ազգային բոլոր կենսունակ ուժերի հետ կառուցել ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստան։
Այդ Մենքի մեջ յուրաքանչյուրս ինքն է որոշում իր մասնակցությունը և գտնում ազգային ինքնությունը, հայ կոչվելու պատիվը։
Նոր քաղաքական ուժի առաքելությունն է ապահովել Հայաստանի ազգային Վերածնունդը, որի
գաղափարական հիմքն է՝ «Հայկական ինքնությունը և ազգային պետությունը չափանիշն է բոլոր իրերի»:
Այդ առաքելությանը համապատասխան ձևավորվող կուսակցությունը անվանակոչվել և կրելու է անուն՝ «Վերածնունդ»»։
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 13-ին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը: Պատիվ ունենք այս խորհրդանշական օրը...
Опубликовано Balyan Vardan Вторник, 12 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան