Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի
Ռուս խաղաղապահներն ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության տարածքից իրենց տները վերադարձող արցախցի փախստականների հերթական շարասյունը:
ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 146 փախստական:
Ընդհանուր առմամբ, 48 840 փախստական արդեն վերադարձել են Արցախի իրենց մշտական բնակության վայրերը:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Խաղաղապահների տեղակայած քսաներեք դիտակետում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Հարակից հրապարակումներ`
- Շուրջ 48,700 հայրենազրկված արցախցիներ, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղափոխվել են Ստեփանակերտ
- ՌԴ ՊՆ. Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 130 փախստական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան