Պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց խոչընդոտել Ջհանգիրյանին հարց տվող լրագրողին
Այսօր Ազգային ժողովում ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» խմբակցությունն ուզում է առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու, լրագրողների մի քանի հարցի պատասխանելուց հետո ուզեց հեռանալ, սակայն դեռ կային չպատասխանած հարցեր:
Լրագրողները շարունակեցին նրան հարցել տալ՝ միաժամանակ քայլելով Ջհանգիրյանի կողքով: Այդ ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը (հանրությանն առավել հայտնի է «շիշ բռնող» անունով) փորձեց բռնել Yerevan.Today-ի լրագրողի ձեռքից:
Այնուհետև լրագրողը հարցրեց Հայկ Սարգսյանին՝ թե ի՞նչ իրավունք ուներ խոչընդոտել իրեն, ինչո՞ւ էր միջամտում:
«Ստեղ պարոն Ջհանգիրյանին դուք ուզում էիք գցել գետնին: Դա նկատեցի, փորձեցի կանխել»,-ասաց նա:
Լրագրողի հարցին՝ «այսինքն ես նրան գցելու փորձ էի անո՞ւմ», նա արձագանքեց. «Ինձ տենց թվաց»:
Հ.Սարգսյանը նշեց, որ լրագրողները բոլորով հետապնդում էին Գագիկ Ջհանգիրյանին:
«Երբ որ ես սկսեմ հետապնդել ձեզ, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա: Դեռևս, ցավոք սրտի, չեմ սկսել ձեզ հետապնդել»,- ասաց պատգամավորը՝ դիմելով լրագրողին
Այնուհետև Հայկ Սարգսյան, հրաժարվելով պատասխանել հարցերին, լրագրողի ձեռքից վերցրեց միկրոֆոնը և մտավ աշխատասենյակ:
Հարակից հրապարակումներ`
- Իմ՝ դատախազ եղած ժամանակ ո՞ր հանցագործությունն է կոծկվել. Ջհանգիրյան
- Հիմա ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի. Ջհանգիրյանին հիշեցրեցին Փաշինյանի հետ ունեցած երկխոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին