ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստացել Արցախի 1200 բնակիչ
ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի բնակիչներին: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բուժանձնակազմը Մարտակերտ քաղաքում գտնվող ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում օգնություն են ցուցաբերել տեղի ավելի քան 250 բնակչի:
Արցախի քաղաքացիների ընդունելությունը ՌԴ ՊՆ մասնագետների կողմից իրականացվում է Ստեփանակերտում և Մարտակերտում տեղակայված դաշտային հիվանդանոցներում: Շարժական բժշկական թիմերը ամբուլատոր օգնություն են տրամադրում հեռավոր բժշկական կետերում:
Հոսպիտալի գործունեության մեկնարկից ի վեր Արցախի ավելի քան 1200 բնակիչ ստացել է որակյալ բժշկական օգնություն, այդ թվում՝ 157 երեխա:
Բոլոր դիմած քաղաքացիները շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ստոմատոլոգիական բժշկական օգնության ապահովման հետ:
ՌԴ խաղաղապահ ուժերի բժշկական ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժիշկ-մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Բացի այդ, ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներում ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական խմբեր` Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ
- Արցախի ավելի քան 800 բնակիչ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան