Գործող աջակցման ծրագրերում խնդիրներ ունենք. Մեխակ Ապրեսյան
«Գործող աջակցման ծրագրերում խնդիրներ ունենք: Երբ երրորդ միջոցառումն ընդունվում էր և պետությունն արտոնյալ վարկավորում էր ոլորտի բիզնեսը, առաջարկ կար, որ արտոնյալ ժամանակահատվածը լիներ մեկ տարի, որովհետև դա տուրիզմի համար կենսական անհրաժեշտություն է»,- ասուլիսում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մեղմման նպատակով ընդունված աջակցության ծրագրերին՝ հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նա նկատեց, որ տուրիզմի ոլորտի տնտեսվարողների այդ առաջարկը չընդունվեց և որոշվեց վարկի վերադարձի արտոնյալ ժամկետը սահմանել 6 ամիս, և այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ շատերը չեն կարողանում մարել դրանք:
Նրա խոսքով՝ տուրիզմի ոլորտի ընկերությունների համար նոր խնդիրներ առաջադրեց նաև պատերազմը:
Ապրեսյանն առաջարկեց արագ քննարկել հարցը և այդ վարկերի մարման արտոնյալ ժամկետը երկարացնել առնվազն մինչև ապրիլ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը առաջարկեց, որ ոլորտի հետ կապված ծրագրերը, փոփոխությունները, առաջարկները անպայման քննարկվեն մասնավոր հատվածի հետ:
«Նախապես որոշումները պետք է քննարկված լինեն, չընդունենք դրանք՝ հետո նոր ուղղումներ անենք»,- նկատեց Մեխակ Ապրեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին