Ապագայում էնդեմիկ SARS-CoV-2-ը կարող է դրսևորվել մանկության վաղ շրջանում
Ամերիկացի գիտնականները վերլուծել են մարդու հայտնի չորս կորոնավիրուսների վերաբերյալ տվյալները, որից հետո նրանք կանխատեսումներ են արել առաջիկա 10 տարիների ընթացքում վիրուսի հետ կապված իրավիճակի զարգացման մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Մասնագետների կարծիքով, մեկ տասնամյակի ընթացքում SARS-CoV-2-ի բռնկումը համաճարակից կվերափոխվի էնդեմիկ ձևի և կպահպանվի բնակչության կայուն մակարդակում։
Ավելին, էնդեմիկ SARS-CoV-2- ը կարող է դրսևորվել մանկության վաղ շրջանում, և վարակման առաջին դեպքը կարող է լինել 3-ից 5 տարեկանում: Իսկ մեծահասակները, եթե վարակվեն, արդեն կունենան իմունային պաշտպանություն՝ հիվանդության դեմ:
Հեղինակները նշել են նաև, որ եթե երեխաների մոտ առաջնային վարակները մեղմ են, երբ վիրուսը էնդեմիկ է դառնում. և հնարավոր է, որ մեծամասշտաբ պատվաստման անհրաժեշտություն չլինի:
Ներկայումս պատվաստումն անհրաժեշտ է, քանի որ թեթևացնում է հիվանդությունը և ձևավորում է իմունային զանգվածային պատասխան։
Հեղինակների կարծիքով, ապագայում պատվաստումը պետք է աստիճանաբար դադարեցվի, և պահպանվի միայն որոշակի տարիքային խմբերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Միացյալ Նահանգներում գրանցել է կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր ռեկորդային քանակ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 618 նոր դեպք
- 13.01.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ
- ԱՀԿ մասնագետները ժամանելու են Չինաստան՝ COVID-19- ի ծագումը պարզելու համար