Վաղը ես ու իմ ընկերները ներկա ենք լինելու Վազգեն Մանուկյանի հետ կայանալիք հանդիպմանը. Թումասյան
«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղը ես ու իմ ընկերներս ներկա ենք լինելու ազգային և պետական գործիչ Վազգեն Մանուկյանի հետ կայանալիք հանդիպմանը...
Հունվարի 15-ին ժամը՝ 18:00-ին Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»: