Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է արցախյան պատերազմում զոհված հայազգի մարզիկի ընտանիքին
2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։
Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։
Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։
2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած...
Posted by Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն on Wednesday, January 13, 2021