Լավրով. ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իրեն պահում է ինչպես փիղը ափսեների խանութում
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Մերձավոր Արևելքում իրենց պահում են ափսեների խանութում գտնվող փղի պես, ինչը տարածաշրջանի երկրների համար սարսափելի հետևանքների է հանգեցնում։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով, Ռուսաստանը համաձայն է, որ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելը, որոշ գաղափարական սխեմաների և դեղատոմսերի պարտադրումը դրսից անընդունելի է:
«Ոչ ոք չպետք է դա անի: Եվ մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես են այս տարածաշրջանում (Մերձավոր Արևելքում - խմբ.) ԱՄՆ-ը և նրա ամենամոտ դաշնակիցները իրենց պահում, ինչպես փիղը ափսեների խանութում. Իրաք, Լիբիա, փորձում են ոչնչացնել նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունը: Այս ամենը, ցավոք, իր հետ բերում է չափազանց ծանր հետևանքներ տարածաշրջանների երկրների, այստեղ ապրող ժողովուրդների համար», - ասել է Լավրովը՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում