Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից հերթական 2.5 մլրդ դրամը կհատկացնի Առողջապահության նախարարությանը
Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված 46 հարցերից զեկուցվող են միայն 4-ը: Չզեկուցվող նախագծերի թվում շատ են այնպիսինները, որոնք հասարակության մոտ առարկայական հարցեր են առաջացնելու և պետական մակարդակով պարզաբանումներ ներկայացնելու կարիք կլինի:
Մասնավորապես օրակարգի 43-րդ չզեկուցվող նախագծով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2.5 մլրդ դրամ: Հատկացումն իրականացվելու է բանկային վճարային քարտի միջոցով:
Գործադիրը իր որոշումը ներկայացրել է Հայաստանի տարածքում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու հիմնավորմամբ:
«Անհրաժեշտ գումարից 600.0 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ի կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Մյուս` 1,950.0 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2021 թվականի հունվար ամսվա համար անհրաժեշտ ձեռքբերումների դիմաց վճարումները պատշաճ իրականացնելու համար: Ընդ որում. վերոշյալ գումարի անհրաժեշտությունը կառաջանա 12.01.2021թ-ից»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին