Վրացական ավիաընկերությունը Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքներ կիրականացնի Երևանով
Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը չարտերային թռիչքներ է իրականացնում Թբիլիսիից Մոսկվա՝ Երևանով:Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Ինչպես նշված է ավիաընկերության հաղորդագրությունում, թռիչքներն իրականացվում է «Aircompany Armеnia»-ի հետ համագործակցությամբ:
«Դրանք ժամանակավոր թռիչքներ են, սահմանվել են՝ կապված տոնական օրերի հետ: Այդպիսի թռիչքներից մեկը նախատեսված է հունվարի 15-ին: Արդյո՞ք այդպիսի թռիչքներ կիրականացվեն առաջիկայում ևս, առայժմ չգիտենք»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում