Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային՝ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում
Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային 2024թ․ հունվարի 19-ից փետրվարի 2-ը Կանվոնդո նահանգում անցկացվելիք պատանեկան ձմեռային չորրորդ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Համապատասխան համաձայնագիրը կնքվել է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի սպորտի նախարարությունների եռակողմ հանդիպման ժամանակ:
Նշած երկրները պայմանավորվել են կատարել փորձի, գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանակում, համագործակցել օլիմպիական կրթության, ժառանգության ոլորտում՝ հյուրընկալող քաղաքների և մարզական ասոցիացիաների հետ:
Կողմերը խոստովանել են, որ համավարակը ազդել է սպորտի վրա և համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է համերաշխություն և համագործակցություն:
Հայտնի է դարձել, որ պատանեկան խաղերով զբաղվում է «Կանվոնդո -2024» կազմկոմիտեն, ոչ թե << Պհենչհան-2018»-ը, ինչպես ենթադրվում էր:
Ներկայացվել է նաև ստուգատեսի նախապատրաստական ծրագիրը։ Որոշ մարզաձևեր կանցկացվեն 2018-ի օլիմպիական խաղերի ասպարեզներում, մի քանիսն էլ՝ Հյուսիսային Կորեայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները