Երեխաների նկարները սոցցանցերում հրապարակելիս ցուցաբերե՛ք առավելագույն զգուշություն. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարները Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:
«Պետք է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:
Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ:
Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:
Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- 2019-ին թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հայերի դեմ
- Առցանց ատելության խոսքի 70 տոկոսը հեռացվել է․ զեկույց