Միքայել Մինասյան. Նիկոլն անձամբ է համակարգում ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում
«Նիկոլի սուտը Ռուսաստանի կողմից պաշտոնապես հերքելը հերթական անգամ հարվածումէ Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին ի պատասխան ՌԴ ԱԳՆ էջում հրապարակված Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին։
Նախկին դեսպանի խոսքով, Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպումից դրական արդյունքներ չունենալ մեղքը Նիկոլը պետք է բարդեր ինչ-որ մեկի վրա։
«Ըստ պլանի, հիմա ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։ Նիկոլը, որ անձամբ է համակարգում ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում, երկու նպատակ է դրել իր առաջ։
Առաջին հերթին նա ձգտում է «անտինիկոլիզմը» փոխարինել ռուսաստյացությամբ՝ Ռուսաստանին նշանակելով գլխավոր մեղավոր։
Երկրորդ, հող է նախապատրաստում է աշխարհքաղաքական մանևրների համար, որը սպառնում է վերջնական աղետ դառնալ հայերի ու Հայաստանի համար»,-մասնավորապես նշում է Մինասյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Մարկարով. Պոպովի հարցազրույցը ցույց տվեց, որ մոտեցումները սկսել են փոխվել 2018-2019-ին հայաստանյան կողմից
- ՌԴ ԱԳՆ-ն ուղղակիորեն մեղադրում է Հայաստանին՝ բանակցությունները տապալելու մեջ. սահմանադրագետ
- Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին հենց այնպես տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան