ԼՂ-ում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել
ՌԴ ԱԻՆ մասնագետներն Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ միասին շարունակում են ստուգել բնակարանային ֆոնդը և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։
«Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն ստացած շինանյութերով արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ: Ավելի քան 450 օբյեկտ վերականգնման աշխատանքների փուլում է:
Գերատեսչության մասնագետներն այսօր այցելել են 10 օբյեկտ, որտեղ աշխատանքներ են իրականացվում: Հիմնական մասը սեփական տներ են: Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 90 տեղական շինարարական կազմակերպություն, որոնցից ավելի քան 50-ը գտնվում են Ստեփանակերտում»,- ասված է ՌԴ ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։