«Մեդիա պաշտպան». Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր
ԱԺ-ում երեկ Հայկ Սարգսյանը խլել է «Yerevan.today»-ի լրագրողի ձեռքի միկրոֆոնն ու մտել իր աշխատասենյակ։
«Մեդիա պաշտպան»-ը միջադեպի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է.
«Միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։
ԱԺ պատգամավորը կոպիտ վերաբերմունք է դրսևորել լրագրողի նկատմամբ`անարգելով թե՛ լրագրողի անձը, թե՛ մասնագիտական աշխատանքը։
Սյուզի Բադոյանը «Մեդիա պաշտպանի» հետ զրույցում նշել է, որ Հայկ Սարգսյանի հետ չի պատրաստվել հարցազրույց իրականացնել։ Հայկ Սարգսյանը մոտենալով լրագրողին քաշել է ձեռքից և հետո խլել բարձրախոսը։ Սյուզի Բադոյանի խոսքով, ինքը փորձել է կոնֆլիկտը հարթել առանց հանրայնացնելու:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գտնում է, որ ԱԺ պատգամավորը իրեն պահել է ոչ միայն ԱԺ պատգամավորին անվայել, այլև դրսևորել է փողոցային բարքեր։ Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողվին քննարկել հարցը և նման պահվածի համար նախատեսել մինչև մանդատից զրկում պատիժ։
Լիլիթ Մակունցը, որ հանդիսանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, պետք է քայլեր ձեռնարկի և նույնպես միջնորդի, որպեսզի Հայկ Սարգսյանին զրկեն մանդատից»։
Միջադեպ` պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև ________________________________ Այսօր միջադեպ է տեղի...
Опубликовано Media Advocate/ Մեդիա Պաշտպան Среда, 13 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին