Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
Երեկ որոնողական աշխատանքների ընթացքում Արցախում՝ Քարին տակ գյուղում, հայտնաբերվել է քաղաքացիական անձի մարմին: Panorama.am-ին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ 1963 թ. ծնված բնակչուհու Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հ.Թադևոսյանի խոսքով, Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով որոնողական աշխատանքների ժամանակ զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 13-ը հայտնաբերվել է 1230 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Նա տեղեկացրեց, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու. «Կապված չէ երեկվա՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքի հետ, երբ զինծառայող էր վիրավորվել: Մեզ փոխանցեցին, որ ադրբեջանական կողմն ասել է՝ մեկ օրով դադարեցնել որոնումները, քանի որ աշխատանքներ են կատարում, չեն ուզում մենք՝ որպես թշնամական կողմ, տեսնենք: Նախատեսել էինք գնալ Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ: Վաղն ենք գնալու»:
Հ. Թադևոսյանն ասաց, որ, ամենյան հավանականությամբ, շինարարական բնույթի աշխատանքներ են իրականացնելու, քանի որ նախորդ օրերին շինանյութերով բեռնված բեռնատարներ էին եկել:
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ
- Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն
- Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն
- Նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել է 1211 աճյունն. ԱՀ ԱԻՊԾ
- Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել
- Ջաբրայիլի դիրքերում 3 զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- Արցախի ԱԻՊԾ-ն հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերել է 1184 աճյուն