Պրոֆեսոր Ղամբարյան. ԱԺ-ն պետք է ստուգի՝ գիտական աստիճան ունեցող անձն արդյո՞ք իրականացնում է գիտական գործունեություն
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով ԲԴԽ անդամի համար նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը, գրում է.
«ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ ԲԴԽ անդամ կարող է լինել իրավաբան գիտնականը: Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական. նա ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որևէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե այն մարդը, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է ակտիվ գիտական գործությունեություն: Կարծում եմ՝ «գիտնական» հասկացությունը պետք է ենթարկել դինամիկ վերլուծության, այսինքն՝ գիտնական համարել այն անձին, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է գիտական գործունեություն:
Ասվածը հիմնավորվում է նաև գործող օրենքներով: Այսպես՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտնական է համարվում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնՈՂ սուբյեկտը, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ: Նույն հոդվածը սահմանում է, որ գիտական գործունեությունը դա ձեռք բերած գիտելիքների ԸՆԴԼԱՅՆՄԱՆ և ՆՈՐ գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն է:
Այսպիսով՝ ԱԺ-ն, իրավաբան գիտնականին որպես ԲԴԽ անդամ ընտրելիս, պետք է ստուգի, թե գիտական աստիճան ունեցող (կամ չունեցող) անձն արդյոք իրականացնում է գիտական գործունեություն, այսինքն՝ նա իր գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման և կիրառման ուղղությամբ ին՞չ մտավոր գործունեություն է ծավալում, այդ գործունեության արդյունքները որտեղ են հրապարակվել և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- Ջհանգիրյան. ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
- Ջհանգիրյանը հանդիպում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին
- «Ժողովուրդ». Իմքայլականները հիացած են եղել Ջհանգիրյանով
- Պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց խոչընդոտել Ջհանգիրյանին հարց տվող լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա