Էդքան է Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լևոն Երանոսյան
«Մենք հաղթած բանակ էինք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, նա պատասխանեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում. «Այդ հարցին չեմ պատասխանի այս պահին։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»:
Լրագրողի հարցին, թե նա նշում է, որ հաղթած բանակ է, սակայն կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվեց, Հայաստանը պարտված կողմ է, նախկին փոխոստիկանապետն ասաց. «Թող այդ հարցին Նիկոլը պատասխանի»։
Դիտարկմանը՝ ասում է այլընտարնք չկար, Լ. Երանոսյանն արձագանքեց. «Էդքան է իր խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։
Ինչ վերաբերում է պատերազմի օրերին տարածվող հակասական լուրերին՝ Երանոսյանին ձերբակալելու, առևանգելու հետ կապված, նրա պաշտպանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը բողոքարկել են Գլխավոր դատախազություն, ընթացքը հայտնի չէ:
«Չեմ կարող ասել՝ բերման ենթարկել էր, թե ինչ էր: Այդպես բերման ենթարկել չի լինում: Հայաստանի ոստիկանության ծառայողներ էին»,- ասաց փաստաբանը:
Նրա հետ կարճ հարցուպատասխանից տեսանյութ է ներկայացրել Factor.am-ը:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Լեվոն Երանոսյանի առեղծվածը
- Լևոն Երանոսյան. Ես կիրառել եմ 2 հատուկ միջոց
- Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին ներկա է տուժող Ալեն Սիմոնյանը
- Լևոն Երանոսյան. Ես արդար մարդ եմ
- Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
- Լևոն Երանոսյանի գործը կքննի դատավոր Հարություն Մանուկյանը
- Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան