Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ
«ՀՀ-ն կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին հետ վերադարձնելու համար»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Նշենք, հանդիպմանը, որի միայն առաջին մի քանի րոպեներն էին բաց, չեն մասնակցում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։
ԱԳ նախարարի խոսքով, հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաև Ժնևյան կոնվենցիաները:
«Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձի խնդիրները, և կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- նշեց նա։
Ըստ Արա Այվազյանի, գերիների և անհետ կորածների հարցով ՀՀ ԱԳՆ-ն համագործակցում է միջազգային գործընկերների, ինչպես նաև այլ պատկան մարմինների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն անում է այդ հանցագործությունները՝ տեսնելով ՀՀ-ի՝ պետական մակարդակով լռությունը. Ալավերդյան
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին
- Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներն ահաբեկիչներ են և նրանց չի վերադարձնի. Նարեկ Մալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան