Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են Sputnik-V-ով պատվաստումները
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում սկսվել են Sputnik-V դեղամիջոցով կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստումները: Պատվաստանյութի 1000 դեղաչափի առաջին խմբաքանակը առաքվել է Գյումրում տեղակայված ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հիվանդանոցի մասնաճյուղ: Տեղեկությունը տարածել է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Պատվաստման ընթացքում առողջական վիճակի բարդացումներ կամ հակազդեցության դեպքեր չեն արձանագրվել:
Պատվաստումն իրականացվում է կամավոր՝ և՛ զինվորական, և՛ քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա:
Ընդհանուր առմամբ հարավային ռազմական օկրուգ է առաքվել պատվաստանյութի ավելի քան 23 հազար դեղաչափ:
Մինչ օրս զինվորական և բժշկական անձնակազմի ավելի քան 6000 ներկայացուցիչ ստացել է Sputnik-V պատվաստանյութի երկու բաղադրիչները: Եվս 14 հազար զինվոր և սպա արդեն պատվաստվել են պատվաստանյութի առաջին բաղադրիչով:
Երկու ամսվա ընթացքում նախատեսվում է պատվաստել հարավային ռազմական օկրուգի կազմավորումների, զորամասերի և հիմնարկների անձնակազմերի ավելի քան 60 հազար զինվորական և քաղաքացիական անձանց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին