Զինծառայողների ծնողները կառավարության դիմաց են
Զինծառայողների ծնողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Նրանք ուզում են, որպեսզի իրենց երեխաներին, որոնք ծառայում են Արցախում, արձակուրդ տան, վերադառնան Հայաստան:
«45 օր լարված վիճակում ենք եղել: Մեր երեխաները ներկա պահին հիվանդ են, ծանր վիճակում են, ուզում ենք արձակուրդ տան, գան Հայաստան»,- ասաց ծնողներից մեկը:
Ծնողները նաև անհանգստացած են իրենց երեխաների անվտանգությամբ, առողջությամբ, հիշեցրեցին երեկհրադադարի ռեժիմի խախտման դեպքը, երբ Արցախում թշնամու կրակոցից զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել, հիվանդության պատճառով մահացած զինծառայողի դեպքը:
«Ոչ մահացած զինծառայողի, ոչ անհետ կորած, ոչ գերեվարված, ոչ ողջ մնացած զինծառայողների ծնողների համար պատերազմը դեռևս չի ավարտվել: Երեկ ականատես եղանք, իմացանք հրադադարի հերթական խախտման մասին: Պատերազմը դեռ մեզ համար շարունակվում է, քանի որ մեր երեխաները դեռևս թիրախավորված են:
Ուզում ենք իմանալ, մեր հերոս տղաների ապագան ինչպիսին է լինելու: Ուզում ենք այդ պատասխանը ստանալ մեր՝ երկար ժամանակ խույս տվող ղեկավարությունից:Հույս ունենք, այսօր տղամարդկությունը կունենա կառավարության ղեկավարությունը պատմելու մեզ»,- նշեց ակցիայի մասնակից զինծառայողներից մեկի մայրը
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ
- Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
- Արցախում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան