Նարինե Աբգարյան... ով իրեն լավ է զգում միայն Բերդում
«Մանյունյա», «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են», «Երկնքից ընկավ երեք խնձոր», «Մուռայի երջանկությունը», «Զուլալի», «Շարունակել ապրել»…
Վեպերի ու պատմվածքների ժողովածուների վերանագրեր, որոնք բոլորը հուշում են մեկ բան՝ հեղինակ Նարինե Աբգարյան, ով ծնունդով Հայաստանից է՝ Բերդից, ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում:
Ռուսագիր գրողը հարցազրույցների մեկի ժամանակ խոստովանել է՝ թե Մոսկվայում, թե Երևանում անհարմար է զգում, միայն Բերդ քաղաքում է, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է, լավ է զգում իրեն:
Մեկ այլ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որպես գրող ո՞ր հաճոյախոսությունն է Ձեզ համար ամենահաճելին, նա նշել է. «Քննադատներից մեկն ասել էր, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով: Դա անսպասելի էր և շատ հաճելի»:
Այսօր Նարինե Աբգարյանի ծննդյան օրն է:
Ծնվել է Բերդում 1971 թվականին: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:
«Մանունյան», Զուլալին» թարգմանվել են նաև հայերեն, թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:
Ֆեյսբուքյան օգտատերերը շնորհավորում են Նարինե Աբգարյանին՝ նրան մաղթելով քաջառողջություն, նորանոր հաջողություններ, իսկ ընթերցողներին՝ նոր գրքեր Նարինե Աբգարյանից:
«Լավ գրող, հայրենասեր մարդ»։
«Շաատ եմ սիրում Նարինե Աբգարյանին. նա ինձ համար եզակի մարդ է, եզակի հայ, բարության և գեղեցկության մարմնացում... Իր գրվածքներից լույս է ճառագում, իսկ գրելաոճը ժպտեցնում է: Ամենածանր պահերին մենք տեսնում և զգում ենք, որ Նարինե Աբգարյան ունենք»:
Հարակից հրապարակումներ`
- «Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են». Նարինե Աբգարյանի «Զուլալին» թարգմանվել է հայերեն
- Հայտնի գրող Նարինե Աբգարյանը Երևանում ժենգյալով հաց է վաճառում
- Նարինե Աբգարյանի՝ «պատերազմական ժամանակագրությունը»
- Նարինե Աբգարյանը՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում
- Նարինե Աբգարյան. Միայն Բերդում է, որ ես ինձ լավ եմ զգում
- Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
- Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն՝ ռուսական բեմում
- Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն
- Նարինե Աբգարյան. Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են
- Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյան. «Քննադատներից մեկն ասել է, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով»