ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պատվաստանյութ արտադրող իրանական ընկերության դեմ
Սպիտաի տան հակաիրանական քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի խումբ քաղաքացիների ու կառույցների դեմ:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել երկու իրանցիների ու իրանական 16 կառույցների, այդ թվում Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող Բարեքաթ գիտելիքահենք ընկերության դեմ:
Ըստ այս հաղորդման, Աբադանի ՋԷԿ-ը, Աստան Ղոդս Ռազավին, կոմբայն արտադրող ընկերությունը, իրանական Մոբին էլեկտոնային գիտության զարգացման ընկերությունը և Շահաբխոդրո ընկերությունը հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում:
ինչպես գրում է Pars Today-ը, 2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալով, ԱՄՆ-ի կառավարությունը կարծում էր, որ հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմամբ, կկարողանա Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ և ԱՄՆ-ի պայմաներով ստորագրել նոր համաձայնություն: Սակայն շուրջ երեք տարի անց ԱՄՆ-ն իր նպատակներից ոչ մեկին չի հասել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա