Մեր բոլոր հարցերին հիմնականում Ջհանգիրյանը տվել է սպառիչ և անկեղծ պատասխաններ. Սամսոնյան
«Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի մթնոլորտում, մեզ հուզող հարցերը հնչեցվել են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, հանդիպմանը ֆռակցիայի բոլոր անդամները չէ, որ ներկա են գտնվել, ուստի հարցը դեռ լրացուցիչ քննարկվելու է։
Հարցին՝ արդյո՞ք ԼՀԿ-ն ԲԴԽ անդամի սեփական թեկնածուին չի առաջադրելու, Անի Սամսոնյանը պատասխանեց՝ ասելով, որ այս պահին չկա որևէ նման որոշում։
«Բայց չենք բացառում, որ կարող է նման հարց լինի»,- նկատեց նա։
Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ իրենց բոլոր հարցերին հիմնականում տրվել են սպառիչ և անկեղծ պատասխաններ։
Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի տարիքի հետ կապված ԲԴԽ նախագահի հայտարարությանը, ապա Անի Սամսոնյանը հայտնեց, որ հարցը իրենք ևս բարձրացրել են, բայց Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է մի քանի հոդվածներ, որոնցով պարզ է դառնում, որ որևէ խնդիր չի լինի՝ իր պաշտոնավարման հետ կապված։
«Նաև քննարկել ենք մեր ֆռակցիայի իրավաբան պատգամավորների հետ, և հասկացել, որ զուտ ձևակերպումների հարց է։ Այսինքն՝ օրենքի կոշտ խախտում չկա»,- նկատեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ջհանգիրյան. ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
- Ջհանգիրյանը հանդիպում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին