Օրակարգում դրված է պահուստային ֆոնդից հատկացման ավելի մեծ գումար, քան առաջին եռամսյակում ֆոնդում նախատեսվածը. Ատոմ Ջանջուղազյան
«Օրակարգում դրված է պահուստային ֆոնդից հատկացման ավելի մեծ գումար, քան առաջին եռամսյակում ընդհանրապես պահուստային ֆոնդ կա նախատեսված»,-կառավարության այսօրվա նիստում օրակարգային 42 չզեկուցվող հարցերի քվեարկության ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարությանը 2.5 մլրդ դրամ հատկացնելու նախագծին:
Ջանջուղազյանը նկատեց, որ նախագիծն այդ տեսքով ընդունելու դեպքում գործնականում հնարավոր չի լինի այն իրականացնել, իսկ հարցը քննարկվել է նախարարական կոմիտեի նիստում և առաջարկություններ են արվել:
«Կոմիտեի նիստում առաջարկվել է լուծում, հակառակ դեպքում գործնական կիրառման տեսակետից այն կդառնա անհնար»,- շեշտեց ֆինանսների նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կքննարկեն և կտեսնեն, թե ինչպես են ձևակերպում:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է վերաբաշխման միջոցով հատկացնել 2.5 մլրդ դրամը, ոչ թե պահուստային ֆոնդից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, որ այն ընդունելի չէ և առաջարկեց հարցը բաց քննարկել:
Նիկոլ Փաշինյանը չցանկացավ բաց քննարկել և առաջարկեց մինչև ստորագրելը խմբագրական բնույթի փոփոխություններ անել: Կառավարությունն այդ տեսքով ընդունեց չզեկուցվող հարցերի փաթեթը՝ ներառյալ Առողջապահությանը հատկացվելիք գումարի նախագիծը:
Մինչ այդ, նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց իրենց, որպեսզի պարտականությունները կարողանան պատշաճ մակարդակով կատարել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան