Արցախի օկուպացված տարածքներում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Հունվարի 13-ին Արցախի օկուպացված տարածքներում աշխատանքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է Ադրբեջանի բնակիչ Ալիյար Օջագվերդիևը (ծնվ. 1960 թ.)։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի դատախազությանը:
Նշվում է, որ ադրբեջանցին բուլդոզերով ճանապարհ էր հարթում՝ գրավված Մատաղիս և Թալիշ գյուղերով անցնող կամրջի վրա։
Պայթուցիկը եղել է LUİGONG-160 հակատանկային ական։
Տղամարդը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին