Գարեգին Բ․ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախի օկուպացված տարածքներ․ եկեղեցիներն ու հուշարձանները սպառնալիքի տակ են
Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքով, Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են՝ պատմամշակութային հուշարձանների պահպանումն ապահովելու համար:
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում իր անձնական ներդրման համար:
Գարեգին Բ-ն ասել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: Նրա խոսքով, հոգևորականները դիմել են հոգեւոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Գարեգին Բ-ն նշել է, որ Բաքվուն մերժում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը։ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը հույս է հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հուշարձանները պահպանելու ուղղությամբ:
Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հարձակումների, որոնցից է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի արդյունքում վիրավորվեցին նաև ռուս լրագրողներ։
Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հուզող խնդիրների թվում Գարեգին Բ-ն նշել է տարածաշրջանի կարգավիճակը, ռազմագերիների վերադարձի ժամկետները և սահմանների սահմանազատումը: Դեկտեմբերին փորձագիտական համայնքը քննարկել էր պատմության և մշակույթի հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը վերաբերող հարցին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին
- ՌԴ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակները կլինեն ԼՂ-ում․ Զախարովա
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը
- Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
- Մշակութային գործիչները պահանջում են Մեհրիբան Ալիևային հեռացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան