Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար ստեղծվում են բլոկ-մոդուլային քաղաքներ
Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները Ստեփանակերտում, Գետավան և Քարաքենդ բնակավայրերում կառուցել են երեք բլոկ-մոդուլային քաղաքներ, որոնցում արդեն տեղակայված են խաղաղապահ զորախմբի շուրջ 400 զինծառայողներ: Ներկայումս ընթանում է տեղամասերի նախապատրաստում ևս 5 քաղաքներ կառուցելու համար, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է ավելի քան 540 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դիտորդական կետերում ծառայության կազմակերպումն ապահովելու համար ստեղծվել են առօրյա կարիքների բավարարման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության, հանգիստի և կենցաղային ապահովման պայմաններ:
«Բլոկ-մոդուլային քաղաքները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կյանքի ապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Դրանք նաև պահովված են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա): Այս ամենը թույլ է տալիս զինվորականներին՝ իրենց զգալ ինչպես տանը»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի
- ՌԴ խաղաղապահները Արցախում վնասազերծել են 23 հազարից ավելի պայթուցիկ առարկա
- Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին