Քաղաքական 15:22 14/01/2021 Հայաստան

Ադրբեջանն անում է այդ հանցագործությունները՝ տեսնելով ՀՀ-ի՝ պետական մակարդակով լռությունը. Ալավերդյան

«Խնդիրն այն է, որ կարծես թե բաժանում տեղի ունեցավ հին և նոր ռազմագերիների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, անհետ կորածներից մեկի հարազատին ասել են, որ հին անհետ կորածների վրա չեն ազդում գործող օրենքները, և նրանք անգամ չեն ստանում այն սոցիալական աջակցությունը, որը ստանում են նոր անհետ կորածների ընտանիքները։

«Ես մերժում եմ այդ մոտեցումը։ Անհետ կորածը անհետ կորած է, և ես հույս ունեմ, որ այդ մոտեցումը կփոխվի. մենք ունենք 200-ից ավելի անհետ կորածներ դեռ Արցախյան առաջին պատերազմից։ Ինքնին այդ խնդիրը բազմապատիկ ավելի ծանր է, քան շատերը պատկերացնում են»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմին, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այնտեղ մի տարօրինակ երևույթ է նկատվում, որն ունի հանցագործության հատկանիշներ։

«Ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, սեպտեմբերից մինչև նոյեմբեր տևած այս պատերազմն ընթացել է ավելի կազմակերպված։ Որովհետև առաջին պատերազմը սկսվել է ֆիդայական ջոկատներով, իսկ այս անգամ մենք ունեինք կայացած բանակ, և երբ ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն, եզակի մարդիկ են եղել, որ առանց զինկոմիսարիատներին դիմելու են հայտնվել առաջնագծում»,- ասաց նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, պետք է ցուցակներով, անձերով բանակն ունենա մի քանի թիվ։  Դրանցից առաջինը, նրա խոսքով, ռազմաճակատ գնացածների թիվն է, երկրորդը՝ վերադարձածների ցուցակը և երրորդը՝ հայտնի ռազմագերիների ցուցակը։

«Եվ այդ դեպքում կմնան այն մարդիկ, որոնք համարվում են անհետ կորած։ Իսկ հիմա իշխանություններն ասում են՝ դա գաղտնի թիվ է, բայց այդ անձանց բոլոր հարազատները պետք է տեղեկացված լինեն։ Եվ այստեղ, այդ գաղտնիության քողը ավելի շատ քաղաքականացված քայլ է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից բոլոր ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին գումարվել է ցինիկ մի պահվածք, որն արվել է ցուցադրական  ձևով։ Նրանք, վերադարձնելով 44+1 գերի, դրա դիմաց վերցրել են 62, մեր տվյալներով 64 մարդկանց։ Եվ Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է այս կամ այն միջազգային նորմը, այլ նա հակադրվում է այդ նորմերին։ Մենք պետք է այդ միտքը շրջանառության մեջ դնենք»,- նշեց իրավապաշտպանը։

Ըստ նրա, միջազգային իրավունքն ընդհանրապես արգելում է խոսել «բոլորը բոլորի» դիմաց սկզբունքով գերիների վերադարձի մասին, եթե կան ռազմագերիներ, պետք է անմիջապես գործընթաց սկսվի՝ նրանց հետ կապված։

«Եվ չի կարող լինել նման խոսակցություն, որ գերիների վերադարձի մասին կխոսվի երկաթուղին բացելուց հետո։ Դա հայտարարելն արդեն նշանակում է ոչ թե քաղաքականացում, այլ՝ մանիպուլյացիա։ Բնակչության մեծ մասը դեմ են սահմաններն այդքան հապշտապ բացելուն և մի քանի կոմունիկացիաներ ստեղծելուն։ Կոմունիկացիան միայն ճանապարհը չի, դա սպասարկում ունի, դա անվտանգության ապահովում ունի, դա ենթադրում է և՛ ճանապարհը, և՛ համակարգային գործողությունները։ Իսկ հիմա այդ քաղաքական առումով անմեղսունակ հայտարարությունները, թե այստեղ չկան Մեղրի կամ միջանցք բառեր, չգիտեմ՝ որ խավի համար են։ Դա անգրագիտության  ծայրահեղ աստիճան է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Միևնույն ժամանակ, իրավապաշտպանը հավելեց, որ Ադրբեջանն է սկսել գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնել. վերցնելով ռազմագերիներ՝ նա մի բան էլ նրանց տեռորիստներ է որակել։

«Այդ խնդիրը պետք է դառնա ամենատարբեր հարթակների օրակարգային հարց։ Պետք է ընդունվեն որոշումներ, որոնցով միանշանակ դատապարտվում է Ադրբեջանը։ Բայց նման գործընթաց ես չեմ նկատում։ Եվ Հադրութի գյուղերի գերեվարված մարդկանց հարցը պետք է Հայաստանի կողմից ստանա նաև քաղաքական հնչեղություն, դա շատ կարևոր է, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն՝ քաղաքական դաշտում։

Իսկ Ադրբեջանը անում է այդ հանցագործությունները, քանի որ տեսնում է, որ ՀՀ-ում, բացի ՄԻՊ գրասենյակից, ոչ ոք այդ հարցերը չի բարձրացնում։ Եվ քանի որ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից, գերիների հարցին Հայաստանը պետք է և՛ քաղաքական, և՛ իրավական ընթացք տա, իսկ ահա գերիների վերադարձն արդեն հումանիտար իրավունքի ներքո պետք է իրականացվի»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}