Ռազմագերիների առումով նորություն չկա․ Լիլիթ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպումներից էր, որը սովորաբար ամսական անցկացնում ենք՝ ըստ նպատակահարմարության։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին։ Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ պաշտոնապես շրջանառվել է։ Մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ»,- նշեց Մակունցն ու հավելեց, որ առաջիկա անելիքները կլինեն հրապարակային։
Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարց քննարկվել է, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց․
«Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք»։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք քննարկվել է ռազմագերների հարցը, Մակունցն արձագանքեց․
«Բոլոր թեմաները քննարկվել են, առաջին հերթին ռազմագերիների թեման էր։ Այդ առումով նորություն չկա, եթե լինի Կառավարությունը կամ ԱԳՆ ներկայացուցիչները կհայտնեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան