Հայ ծանրորդները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Տոկիոյի օլիմպիական խաղերին նախորդող ժամանակահատվածը հագեցած է մարզական ծրագրերով: Հունվարի 12-ից Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, իսկ կանանցը՝ Օլիմպավանում:
ՀԱՕԿ հաղորդմամբ, ծանրորդների նախնական մարզավիճակի մասին մասնագետներն ընդհանուր կարծիք կկազմեն փետրվարի 1–7 –ը անցկացվելիք Հայաստանի առաջնությունում: Կհաջոոդեն դարձյալ հավաքներ և մարզումներ, որոնցում մասնագետները պետք է ընտրեն այն ծանրորդներին, ովքեր Հայաստանը կներկայացնեն Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Մրցաշարը օլիմպիական՝ վարկանիշային է և ըստ մրցակարգի պետք է իրենց ունակությունները դրսևորեն այն մարզիկները, որոնք խաղեր մեկնելու համար պետք մասնակցեն միջազգային վարկանիշային առնվազն վեց մրցաշարի:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ ըստ էության, Հայաստանը մոսկովյան ստուգատեսում կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները